Հունաստանը չի վճարել ԱՄՀ պարտքը. երկրին տեխնիկական դեֆոլտ է սպառնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունաստանին օգնության երկրորդ ծրագիրն ավարտվել է հուլիսի 1-ին: Հունաստանը փաստացիորեն դուրս է եկել հուշագրից, որի համաձայն՝ բազմամիլիարդանոց օգնության փոխարեն համաձայնեցվելու էր երկրի ողջ ներքին քաղաքականությունը , սակայն արդյունքը, ինչպես երևում է հայտարարություններից, ո՛չ Աթենքին, ո՛չ վարկատուներին՝ Եվրոպական կենտրոնական բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)  ու Եվրոպական հանձնաժողովին ձեռնտու չէ:

Հունաստանը չի ստացել բոլոր վարկերը, որոնք նախատեսված են օգնության ծրագրով, չի անցկացրել բոլոր անհրաժեշտ բարեփոխումները, իսկ 240 միլիարդ եվրոն գնացել է ոչ արդյունավետ տնտեսության «սև անցքը» ՝ ծանր բեռ դառնալով Հունաստանի ու եվրոպացի հարկատուների ուսերին, ովքեր ստիպված են վճարել քաղաքական գործիչների սխալների համար:

6 տարվա ընթացքում` 2008-ից 2014 թ, երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 240 միլիարդից մինչև 180 միլիարդի, բնակչության եկամուտները կրճատվել է 40%-ով, գործազրկությունը աճել է 27%-ով:




Լրահոս