Կառավարությունը կմերժի Տիգրան Ուրիխանյանի առաջարկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ներկայացևել է նախագիծ, առաջարկելով օրենք ընդունել, որով ՀՀ քաղաքացուն հնարավորություն կտրվի ընտրական իրավունքն իրականացնել նաև նույնականացման քարտի միջոցով: Այս նախագիծը վաղը կներկայացվի կառավարության քննարկմանը:

Կառավարությունը նախագծի այս մասի հետ առարկություն չունի, սակայն կա նախագծի ևս մեկ կետ, որով պատգամավորն առաջարկում է նույնականացման պլաստիկ քարտում քաղաքացու ընտրություն կատարելու հանգամանքը փաստող էլեկտրոնային նշում կատարելու համար տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացնել համապատասխան նշում կատարող սարք: Այս կետը գործադիրը համարում է թերի և մերժում պատգամավորի ներկայացրած նախագիծը:

«Կառավարությունը ողջունելով ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի նպատակադրումը, այնուամենայնիվ, գտնում է, որ այն թերի է և այդ տեսքով ընդունելի չէ»,- ասված է կառավարության հիմնավորման մեջ:




Լրահոս