ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Հեֆերնը նախորդ ամսվա ընթացքում հանդիպումների շարք է ունեցել ՀՀ տարբեր քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ եւ խոսել առաջիկա նախագահական ընտրությունների մասին: Դեսպան Հեֆերնը կուսակցությունների ղեկավարներին իր մտահոգությունն է հայտնել այն մասին, որ Հայաստանում ընտրությունները չեն անցնում մրցակցային պայմաններում, ինչը կարող է բացասաբար ազդել Հայաստանի միջազգային հեղինակության վրա: «Շատ վատ է, եթե ընտրություններն այդպես անցնեն»,-մասնավորապես ասել է ԱՄՆ դեսպանը: Նշենք, որ ներկա պահին Ջոն Հեֆերնը բացակայում է հանրապետությունից:




Լրահոս