«Դինամո»-ի կիսապաշտպան Մատյե Վալբուենը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: 30-ամյա ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում «Ինտեր»-ը, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի տվյալներով, իտալական ակումբը հետաքրքրություն սկսեց ցուցաբերել Վալբուենի հանդեպ այն բանից հետո, երբ չկարողացան ձեռք բերել «Ֆիորենտինա»-ի կիսապաշտպան Մուհամեդ Սալահին, ում իրավունքները պատկանում են «Չելսի»-ին:
Վալբուենը «Դինամո» էր տեղափոխվել 2014թ. ամռանը: Ավարտված մրցաշրջանում Վալբուենը Ռուսաստանի Պրեմյեր Լիգայում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: Անձամբ կիսապաշտպանը հայտարարել է, որ իր ապագան պարզ կլինի տասը օրվա ընթացքում: