
«Երևանի ապագան» խորագրով անհատական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում էր բացվել հունիսի մեկին՝ երեխաների իրավունքների պաշտպանության օրը։ Մոսկվաբնակ լուսանկարչուհի Աննա Մանասարյանը «Երևանի ապագան» ֆոտոշարքում լուսանկարել է Երևանի, ինչպես նաև Հայաստանի մարզերի ու սփյուռքահայ երեխաների:
Նկարչուհու խոսքով, անկախ ծննդավայրից, նրանք բոլորը մեր հարազատ Երևանի ապագան կերտողներն են։
Ցուցադրությունից մեկ ամիս անց լուսանկարչուհին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի, ինչպես նաև առողջապահության վարչությունների աշխատակիցների ուղեկցությամբ այցելել է Երևանի ծննդատներից երեքը և նվիրաբերել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներից 30-ը։ Առաջիկայում լուսանկարչուհին իր աշխատանքներից կնվիրի նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության մի քանի բուժհաստատությունների։