
«Ռոմա»-ի հարձակվող Սեյդու Դումբիան վարձակալական հիմունքներով կարող է վերադառնալ ԲԿՄԱ: Ինչպես հայտնում է sport-ivoire.ci-ն, երկու ակումբներն արդեն 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցով արդեն բանակցություններ են անցկացնում և նրա ճակատագիրը կարող է պարզ լինել արդեն այս շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Դումբիան իտալական ակումբ էր տեղափոխվել անցյալ ձմռանը, բայց չի արդարացրել սպասումները` խփելով 2 գնդակ` 14 խաղերում: