Նույնիսկ ամուսնացած մեկը ունենում է դրսից հարաբերություններ. Շանթ Ոսկերչյանը` Եղիա Ներսեսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարան»-ը իր շարքերից օրեր առաջ հեռացրել էր իրենց ամենաակտիվ անդամներից մեկին` բնապահպան Եղիա Ներսեսյանին`  «իր հասարակական դիրքը, ինչպես նաև իր հանդեպ առկա վստահությունը չարաշահելու միջոցով իգական սեռի երիտասարդ ներկայացուցիչների նկատմամբ անբարո վարքագիծ դրսևորելու պատճառով»: Ինքը` Եղիա Ներսեսյանը, ոչ մի կերպ չի մեկնաբանում այս քայլը:

Armlur.am-ի հետ զրույցում «Հայկական վերածնունդ» համահայկական կազմակերպության Փարիզի մասնաճյուղի համակարգող,  ՀԽ անդամ Ֆրանսիայի քաղաքացի Շանթ Ոսկերչյանն ասաց, որ իր համար տարօրինակ էր այդ որոշումը: «Ես պատճառների մասին լրիվ տեղեկացված չեմ: Ես Եղիային լավ ճանաչել եմ, շատ հարգում և սիրում էի: Պատճառաբանության մասին կարող եմ ասել` նույնիսկ ամուսնացած մեկը ունենում է դրսից հարաբերություններ: Կարծում եմ` ինքը որևիցե «զոռով» բան արած չի լինի: Ես չեմ հասկանում: Բայց ես վստահում եմ Հիմնադիր խորհրդարանին»,- ասաց Շանթ Ոսկերչյանը:

Ընդգծենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` վերջին շրջանում տարածակարծություններ էին առաջացել Եղիա Ներսեսյանի և «Հիմնադիր խորհրդարան»-ի մյուս անդամների միջև:

Հավելենք, որ ՀԽ-ից հեռացվելու հաջորդ օրը Հայկական բնապահպանական ճակատը ևս իր շարքերից հեռացրեց Եղիա Ներսեսյանին:




Լրահոս