ՀՐԱԺԵՇՏ ԿՏԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրները շարունակում են պնդել, որ Գագիկ Ծառուկյանի՝ բրյուսելյան այցը եւ այնտեղի հանդիպումները, այնուամենայնիվ, կազմակերպել է դեսպան Ավետ Ադոնցը, որն անձամբ է Բրյուսելում դիմավորել ԲՀԿ առաջնորդին: Հիշեցնենք, որ 2007-ին ԲՀԿ ցուցակով պատգամավոր ընտրված Ադոնցը մինչ այդ հինգ տարի եղել է Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, ուստի եւ չի կարողացել չկատարել Ծառուկյանի բրյուսելյան այցը կազմակերպելու` Ռոբերտ Քոչարյանի հրահանգը: «Առաջին լրատվական»-ի ունեցած տեղեկություններով՝ այս ամենի արդյունքում  Ադոնցը  շուտով հրաժեշտ կտա ե՛ւ ԵՄ-ում Հայաստանի ներկայացուցչության ղեկավարի, ե՛ւ Բելգիայի Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոններին. նախագահական նստավայրում արդեն իսկ կայացվել է նրան հետ կանչելու որոշումը:




Լրահոս