
Լիտվացի քաղաքական գործիչ, 1990-92 թթ Լիտվայի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Վիտաուտաս Լանդսբերգիսը հայտարարել է, որ որպես պետություն Ռուսաստանի գոյության օրինականությունը կարելի է կասկածի ենթարկել, հայտնում է Delfi-ին:
Այսպես է Լանդսբերգիսը մեկնաբանել տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը պատգամավորական հայցով կդիտարկի ԽՍՀՄ Պետխորհրդի կողմից 1991 թ Մերձբալթյան երկրների անկախությունը ճանաչելու օրինականությունը: ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղղված նամակում «Միասնական Ռուսաստան» կուսակցությունից Պետդումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովն ու Անտոն Ռոմանովը խնդրում են գնահատել, թե արդյո՞ք օրինական է ստեղծվել ԽՍՀՄ Պետխորհուրդը: