ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ Գաբրիել Պողոսյանը, որ հաղթող էր ճանաչվել Խոսրովի արգելոցի տնօրենի պաշտոնի համար նշանակված մրցույթում, հրաժարական է տվել: Ընդ որում, նա հրաժարական է տվել նաեւ իր նախկին՝ արգելոցի փոխտնօրենի պաշտոնից: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, թե հրաժարականը չունի քաղաքական ենթատեքստ: Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ Պողոսյանը հազիվ էր պատասխանում մրցութային հարցերին, փոխարենը լսվում էր ՀՀ բնապահպանության նախարարի արձագանքը. «Անթերի է»: Երեկ Հարությունյանին հարցրինք, թե ինչն էր այդ պատասխաններում անթերի: «Կարգի համաձայն՝ պատասխանին պետք է արձագանքել: Իսկ արձագանքի, գնահատման երեք կարգ կա՝ անթերի, թերի եւ մասնակի: Ես առաջնորդվել եմ ընթացակարգով»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ «անթերի» գնահատականին արժանացել է մեկ հարցի պատասխան:
ԱՆԹԵՐԻ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ