
«Գազպրոմը» հաստատել է հուլիսի 1-ից առավոտյան ժամը 10:00-ից Ուկրաինա գազի մատակարարման դադարեցումը: Առանց կանխավճարի գազի մատակարարումը չի իրականացվի ոչ մի դեպքում: Այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Ալեկսիս Միլերը:
«Ուկրաինան չի վճարել հունիս ամսին գազի մատակարարման համար: Հուլիսի 1-ի առավոտյան ժամը 10:00-ից Ուկրաինային «Գազպրոմի» կողմից գազի մատակարարումը դադարեցվել է: «Գազպրոմը» Ուկրաինային ոչ մի դեպքում գազ չի մատակարարի առանց կանխավճարի»,- Միլլերին մեջբերում է ՌԻԱ Նովոստին: