ՊԱՐՏԱԴՐՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը նոյեմբերի 29-ի իր համարում անդրադարձել էր Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի ջեռուցման համակարգի խափանման խնդրին: Հիշեցնենք, որ բուհի հարեւանությամբ գտնվող «Լավանդա» դեղատան շինարարական անփույթ աշխատանքների հետեւանքով վնասվել է համալսարանի ջեռուցման խողովակը: Շինության սեփականատեր, գործարար Արայիկ Հայրապետյանից (Լավանդայի Արայիկ) փորձեցինք տեղեկանալ, թե ինչ լուծում ստացավ խնդիրը: Գործարարը պնդեց, թե ամեն ինչ հարթվել է, եւ որեւէ խնդիր այլեւս չկա: Մինչդեռ համալսարանից փոխանցեցին, որ դեռեւս չի վերականգնվել 6-րդ մասնաշենքի ջեռուցումը` հավելելով, որ բուհը սեփական նախաձեռնությամբ կարողացել է հոգալ միայն 2 մասնաշենքերի ջեռուցումը: Այսինքն՝ Հայրապետյանը խուսափում է պատասխանատվությունից:




Լրահոս