Ո՞ՒՐ Է ԿՐԱԿՈՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հարցրեց, թե օրերս մամուլում հրապարակումներ եղան Սերժ Սարգսյանի եղբորորդու արձակած կրակոցների մասին, ինչու օրենքով սահմանված միջոցառումներ չեն իրականացնում այս առիթով: Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ Ս. Սարգսյանի եղբորորդու կրակոցների մասին պաշտոնական հաղորդագրություն չկա, տուժողի անուն չկա: Նա նշեց, թե հարցի վերաբերյալ թույլատրելի տեղեկատվություն, որը չի անցնում նախաքննության գաղտնիության սահմանը, պատգամավորին կտրամադրվի: Նիկոլ Փաշինյանն էլ հակադարձեց, որ եթե տվյալ պարագայում չկան տուժածներ, ապա ըստ քրեական օրենքի՝ մամուլի հրապարակումները նույնպես կարելի է ընդունել որպես օրինախախտման ահազանգ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ալեքսանդր Սարգսյանի որդու եւ գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Էդուարդի միջեւ վիճաբանություն էր առաջացել մեքենան կայանելու պատճառով: Վեճը վերածվել էր ծեծկռտուքի, ավարտվել կրակոցներով: Արդյունքում Էդուարդ Սուքիասյանը ոտքից էր վիրավորվել, իսկ նրա վարորդը՝ վաղամեռիկ Սուրեն Սիրունյանի եղբայրը, մարմնի այլ մասից:




Լրահոս