Երեկ «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարցրել է, թե ինչու է Սպիտակում՝ կառավարությանը պատկանող մշակույթի շենքի պատին, փակցված Հայաստանի հանրապետական կուսակցության գովազդային պաստառը: «Ինչո՞ւ մինչեւ հիմա այդ ապօրինությունը չի վերացվել: Դրա մասին ես շուրջ երկու ամիս Ձեզ նամակներ եմ գրել: Ես հավաքում եմ մի շարք փաստեր՝ ծանրաբեռնելու դատական համակարգը, քանի որ դուք քայլեր չեք անում վերացնելու ՀՀԿ-ի կողմից հանրային տարածքների ապօրինի օգտագործման ուղղությամբ»,-ասել է պատգամավորը` ընդգծելով, որ ՀՀԿ-ի քարոզչական պաստառը մշակույթի տան վրա է փակցված արդեն մի քանի տարի:
ՀՀԿ-Ն ՕՐԻՆԱԽԱԽՏ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ