ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մեկ աներձագ ունեմ, պրեզիդենտ չի դառնա, բայց մարդ ես, կարող ա մի օր էլ ինքը պատգամավոր դառնա: Այնպես որ, լավ ապագա է սպասվում, քանի որ իմ երկու քաշին ա»:

Սամվել Ալեքսանյան haynews.am

Էլ ի՞նչ հումոր, որ մեջը ճշմարտություն չլինի: Որ ասում է, ուրեմն մի բան գիտի: Մնում է սպասենք, տեսնենք, թե երբ Սամվել Ալեքսանյանի աներձագն էլ պատգամավոր կդառնա, հետո ում աներձագը կամ քենին կամ էլ քավոր-սանիկը կլինի հաջորդը, եւ երբ արդեն կկարողանանք ԱԺ հապավումը բացել ոչ թե որպես «Ազգային Ժողով», այլ որպես «Աներձագային ժողով»: Տոհմատիրություն + աներձագատիրություն = երկրի կառավարման նոր մոդել: Եւս մեկ բացահայտում. փաստորեն, պատգամավոր դառնալն ու լավ ապագան էլ արդեն ծանր քաշով են որոշվում. կերած-խմած եղար, փոր ու հաստ վիզ ունեցար՝ խնդիր չունես:




Լրահոս