«2008-նախագահական ընտրությունների շեմին ընդդիմադիր որոշ գործիչներ ճամփորդում էին արտասահմաններում՝ տպավորություն ստեղծելով, թե գնացել են՝ դրսերում նախագահական «դաբրոներ» ստանալու համար: Այս տարի կարծես թե մեր ընդդիմադիրները որոշել են այս տեխնոլոգիան չկիրառել»:
Պարո՛ն Ավագյան, մի՞թե կարելի է այդքան անուշադիր լինել: Բա Գագիկ Ծառուկյանի նման երեւացող, բոլորի ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքական գործչի շրջագայությունները չե՞ք նկատում: Ախր ամբողջ երկիրն է նկատում: Մի բան էլ հուշենք. վաղը Հրանտ Բագրատյանը մոտ 10 օրով գնում է այդ Ձեր ասած «դրսերը»: Իսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին նկատի ունեք, տեղեկացնենք, որ առաջին նախագահը «դրսերը» չի գնում, որովհետեւ նրա մոտ «դրսերից» են գալիս եւ բավական հաճախ: Մի ամբողջ առանձնատուն ունի մարդը, որտեղ եղել են ե՛ւ դեսպաններ, ե՛ւ «դրսերից» եկած բարձրաստիճան հյուրեր: