
«Իսլամական պետության» զինյալները պատերազմ են հայտարարել ՀԱՄԱՍ-ին: Նախօրեին ծայրահեղական խմբավորման զինյալները տեսանյութ են հրապարակել, որում պաղեստինական կազմակերպությանը մեղադրել են Գազայի հատվածում շարիաթի կանոններ հաստատել չցանկանալու մեջ:
Դրա ղեկավարաներին սրա հետ մեկտեղ անվանել են «Իրանին ու ԱՄՆ-ին ենթարկվող բռնապետեր», մեջբերում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը:
Ծայրահեղականները նաև հայտարարել են այն մասին, որ մոտենում են Պաղեստինի սահմաններին, որպեսզի ոչնչացնեն Իսրայելին ու ՀԱՄԱՍ-ին: