
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ իր թիմն ամբողջական տեսք չունի, հայտնում է AS-ը:
Աղբյուրը հայտնում է, որ ակումբի գլխավոր մարզիչը նախագահ Ֆլորենտինո Պերեսից խնդրել է ձեռք բերել երկու ֆուտբոլիստի, որոնք ունակ կլինեն խաղալ կիսապաշտպանության աջ կողմում: Բենիտեսը մտադիր է ուսումնասիրել տրանսֆերային շուկան, որպեսզի համապատասպան որոշում կայացնի:
Նախկինում տեղեկություններ էին շրջանառվում, որ պաշտպան Սերխիո Ռամոսի ապագան շարունակում է անհայտ մնալ: