Գյումրեցի ակտիվիստին մեղադրանք է առաջադրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի ակտիվիստ Կարեն Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել հունիսի 23-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքերի առթիվ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Պետրոսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով: Այն է հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով: Սույն արարքը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Հիշեցնենք, որ Գյումրիում ակտիվիստները ևս հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա էին իրականացրել, որի ժամանակ էլ բերման էին ենթարկվել Կումայրիի բաժին:




Լրահոս