ՀԱՐՑ. Վանաձորից եմ, ընտանիքով ուզում ենք մեկնել Ռուսաստանի Դաշնություն: Ո՞ւմ դիմենք՝ մեր անչափահաս երեխայի համար անձնագիր ստանալու համար: Ի՞նչ ժամկետում այն մեզ կտրվի:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անչափահասի անձնագիրը ստացվում է հինգ աշխատանքային օրում. ոչ մի բացառություն չկա անչափահասի համար: Քաղաքացին թող դիմի իր հաշվառման վայրի անձնագրային ծառայություն: Բայց երեխան պետք է անպայման հաշվառված լինի. եթե մինչեւ 16 տարեկան է՝ ծնողներից մեկի հասցեում, եթե 16-ը լրացած է՝ պարտադիր չէ՝ ծնողների հասցեում, որեւէ տեղ պետք է հաշվառված լինի: Միայն հաշվառված լինելու դեպքում է հնարավոր անձնագրի ստացումը: Անհրաժեշտ է, որ քաղաքացիներն այս մասին իմանան:
պետ Հովհաննես Քոչարյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այս ամբողջ պատմության մեջ ողջունելին այն է, որ անչափահասներին առանց բացառության ու առանց դժվարության անձնագիր է տրամադրվում: Տխուրն այն է, որ այդպես գրեթե առանց բացառության ու առանց դժվարության էլ Հայաստանից հեռացող այս անչափահասների մեծ մասն այլեւս չի վերադառնում: Իսկ եթե վերադառնում էլ են, ապա միայն հաշվառման վայր՝ նորացնելու անձնագիրն ու կրկին չվելու: