Հրապարակ. Լավանդայի Արայիկի կուսակցությունը կակտիվանա Նոր տարվանից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Որտե՞ղ է գործում նախկին ՕԵԿ անդամ, գործարար Արայիկ Հայրապետյանի՝ Լավանդայի Արայիկի կուսակցությունը: “Հրապարակը” հիշեցնում է, որ գործարարը դեռ հոկտեմբերին էր հայտարարել, որ Գործարարների կուսակցություն է հիմնում, որի մեջ կմտնեն միայն բիզնես գործունեություն ծավալած անձինք: “Մենք ակտիվ գործունեություն կծավալենք նոր տարվանից հետո”,- թերթի հարցադրմանը պատասխանել է Հայրապետյանը, ով չի ցանկացել հայտնել, թե ներկայումս քանի մարդ է անդամակցել այդ կուսակցությանը: Հայտնի գործարարներից կա՞ն: “,Մենք հայտնիների համար չենք կուսակցություն հիմնում, մեր կուսակցությունը կազմված է լինելու հատկապես միջին և փոքր ձեռնարկատերերից”: Հայրապետյանը վստահեցրել է նաև, թե շատ հայտնիներ են արդեն հետաքրքրվել:




Լրահոս