ՀԺ.Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է.Ծառուկյանի խոսնակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շաբաթ օրը տեղեկություն է տարածվել, որ տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, որից հետո իշխանական շրջանակներում սկսեցին խոսել, թե ԲՀԿ նախագահը փոշմանել է և նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Նման լուրեր հայտնվեցին նաև կայքերում: Երեկ, երբ “ՀԺ”-ի թղթակիցը Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից մեկնաբանություն է խնդրել Ծաոուկյանի փոշմանելու մասին լուրերի վերաբերյալ, ստացել է հետևյալ պատասխանը. “Պարոն Ծառուկյանը երբևէ չի էլ հայտարարել, որ առաջադրվելու է և, համապատասխանաբար, նաև փոշմանելու վերաբերյալ հայտարարություն չի եղել, դրանք երկուսն էլ`և առաջադրվելու, և փոշմանելու վերաբերյալ խոսակցություններն ընդամենը լրատվամիջոցների կողմից շրջանառության մեջ դրված վարկածներ են. ընդամենը`ոչ ավելին: Եթե մարդը չի հայտարարել, որ առաջադրվելու է, բնականաբար` ինչպե՞ս կարող է հայտարարել, որ փոշմանել է: Կհայտարարի, երբ ամեն ինչ պարզ կլինի”: Երեկ երեկոյի դրությամբ ԲՀԿ նախագահի կողմից դեռ որևէ հայտարարություն չէր արվել:




Լրահոս