Հրապարակ. Գագիկ Ծառուկյանը բողոքել է ՀՅԴ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ըստ ԲՀԿ “Հրապարակ”-ի աղբյուրների՝ իրենք մինչև վերջերս համոզված են եղել, որ ինչ-որ պահի ՀՅԴ-ն կպաշտպանի իրենց թեկնածուին: Սակայն Ծառուկյանը նեղ միջավայրում բողոքել է ՀՅԴ-ից՝ ասելով, որ անհասկանալի պահեցին իրենց:
ԲՀԿ-ում ոչ միայն նեղված են, որ Հրանտ Մարգարյանը, որ հաճախ է նախագահականում հյուր լինում, այս անգամ իր հետ էր տարել նաև Արմեն Ռուստամյանին, ում Սերժ Սարգսյանը չի սիրում՝ քննարկելու ՀՅԴ պլատֆորմի 7 կետերը, նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ ԱՄՆ-ում դաշնակցականների և քույր կազմակերպությունների հետ հանդիպումներից: Բանն այն է, որ դրսի ՀՅԴ-ականներն ավելի շատ են դեմ Ծառուկյանին սատարելուն:
Ի դեպ, ՀՅԴ թերթի աղբյուրները չեն բացառում, որ հետագայում ՀՅԴ-ն կրկին իշխանությունում կհայտնվի:




Լրահոս