
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանն այս պահին դասական համերգ է: Armlur.am-ի թղթակիը հայտնում է, որ ելույթով հանդես են գալիս տենոր Դավիդը և սոպրանո Կարմեն Ագոստան:
Տենոր Դավիթը ծնունդով Երևանից է: 2013 թվականին Դավիդը տեղափոխվել է Տեներիֆե` ուսում ստանալու, տեղի կոնսերվատորիայի վոկալի բաժնում: Հանդես է գալիս դասական և դասական քրոսովեր ոճերում:
Կարմեն Ագոստան ծնվել է Սանտակռուզ գը Տեներիֆե քաղաքում: Հանդես է եկել Վերդիի, Պուչինիի, Մոցարտի, Մասնեի և այլ կոմպոզիտորների օպերաներում:
Դավիդն ու Կարմենն այժմ Երևանում են, և իրենց համերգը նվիրում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: