
Կալիֆորնիացի 2-ամյա ընկերուհիներ Էվերլի Սոյուտասը և Ավա Ֆոլին դարձել են Instagram սոցցանցի նոր դեմքերը, գրում է The Daily Mail-ը: Շնորհիվ իրենց քաղցրիկ մռութիկների և նորաձև հագուստների` երեխաները մեծ հեղինակություն են սկսել վայելել, իսկ նրանց էջին հետևում է ավելի քան 100.000 մարդ:
Fashion-լուսանկարները համացանցում տեղադրում են փոքրիկների մայրիկները, ովքեր ընկերություն են անում ավելի քան 10 տարի: