Ժողովուրդ. Աշխատանքից հեռացված Նոր Նորքի ոստիկանապետը միջնորդներ է փնտրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Նորքի ոստիկանապետ Արթուր Մեհրաբյանը, որն անցած ուրբաթ հեռացվեց աշխատանքից`հանցագործություններ թաքցնելու համար, “Ժողովուրդ”-ի տեղեկություններով` արդեն սկսել է “միջնորդներ” փնտրել, որպեսզի ՀՔԾ-ում իրականացվող քննությունը լավ ավարտ ունենա: Բացի այդ, Մեհրաբյանի եղբայրը, որն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչությունում, ՌԴ բարձրաստիճան աշխատակիցներին է դիմել, որպեսզի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին խնդրեն` հերթական անգամ ների Մեհրաբյանին: Լուրեր կան նաև, որ Մեհրաբյանի “մեջքին կանգնած” է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը` քավոր-սանիկական հարաբերություններ ունեցող ընկերների միջնորդությամբ: Այնուամենայնիվ “Ժողովուրդ”-ը զրուցել է Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հետ` պարզելու, թե ինչու պաշտոնանկ արվեց Ա. Մեհրաբյանը: “Իհարկ”, սխալներ էլ են ունենում, բացթողումներ էլ են լինում, պատժվում են էլ, իրենց սխալներն էլ են ընդունում, հետո էլ նշանակում էլ է լինում”,- նշել է ոստիկանապետը:




Լրահոս