Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետը քաղաքացուն կեղծ հիմքով անձնագիր է տրամադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետիկողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթօգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ, 314-րդ և 325-րդհոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Համաձայն ձեռք բերված տվյալների՝ 2005 թվականի մարտի 18-ին ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաներիվարչության Ջերմուկի անձնագրային ծառայության նախկին պետի կողմից Ա. Ա.-ի անվամբ տրվել է կեղծ հիմքով ՀՀքաղաքացու անձնագիր, որը հետագայում օգտագործվել է վերջինիս կողմից:

Կատարվում է նախաքննություն:




Լրահոս