
Դերասան Ռոբին Ուիլյամսին, ով նախորդ տարի ինքնասպան էր եղել, In Touch ամսագրի տվյալների համաձայն, սխալ ախտորոշում է տրվել: Նրան մոտ ախտորոշվել Պարկինսոնի հիվանդություն, որը հենց դարձել էր դերասանի ողբերգական մահվան պատճառ, իրականում ոչ մի կապ չուներ Ռոբին Ուիլիամսի հետ:
«Խոսքը իրականում լրիվ այլ հիվանդության մասին է եղել, որը նմանություններ ունի Պարկինսոնի հետ և հանդիսանում է ծերունական տկարամտության տեսակ»,- հայտնում է ամսագիրը` հղում անելով նյարդաբանների:
Հիշեցնենք, որ մեծանուն դերասանը կախվել էր սեփական բնակարանում` 2014-ի օգոստոսի 11-ին: Դա տեղի էր ունեցել հիվանդության մասին իմանալուց 2 ամիս անց: