
Հեղինակավոր Forbes ամսագիրը այս անգամ ներկայացնում է ամենաբարձր վարձատրվող հայտնիներին, որը գլխավորում է բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերը, ով 2014-ի հունիսի 1-ից մինչև 2015-ի հունիսի 1-ը աշխատել է 300 միլիոն դոլար:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել նրա մշտական հակառակորդ Մեննի Պակյայոն, ով վաստակել է 160 միլիոն դոլար: Երգչուհի Քեթի Փերրին այս ցուցակում 3-րդն է` 135 միլիոն դոլար տարեկան վաստակով:
Ցուցակի 4-րդ հորիզոնականում է բրիտանական փոփ-խումբ One Direction-ը, իսկ 5-րդում` ռադիոհաղորդավար Հովարդ Սթերնը, ով վաստակել է 130 միլիոն դոլար:





