Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Մոսկվայում մասնակցեց ,Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագանե միջազգային խորհրդարանական համաժողովին, որին մասնակցում էին բազմաթիվ երկրների խորհրդարանականներ, պետական եւ քաղաքական գործիչներ:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաժողովի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը հանդես եկավ ելույթով: Ողջունելով ներկաներին եւ կարեւորելով համաժողովի անցկացումը` Հովիկ Աբրահամյանը ժողովրդավարության հետագա զարգացման ու քաղաքացիական հասարակության կայացման գործում կարեւորեց խորհրդարանների դերը: Նրա խոսքով` անհրաժեշտ է գտնել հասարակության եւ իշխանության միջեւ փոխգործակցության ավելի արդյունավետ միջոցներ, քանի որ ներկայացուցչական ժողովրդավարությունը չպետք է հանդիսանա ժողովրդավարության արտահայտման միակ միջոցը, ինչը նշանակում է, որ տարբեր մակարդակներում որոշումների ընդունման գործընթացում պետք է անմիջապես ներգրավվեն ժողովրդավարական տարրեր: Նրա կարծիքով` ազգային խորհրդարանները հասարակական կազմակերպությունների հետ ավելի սերտ համագործակցության կարիք ունեն` հասարակության հետ կապերը ամրապնդելու առումով: ,Այսօր մեր երկրների խորհրդարանները իրենց գործունեության մեջ ավելի արհեստավարժ են, հասարակության համար ավելի մատչելի են, տիրապետում են ավելի լայն հնարավորությունների ու միջոցների եւ ավելի ներկայացուցչական են: Իսկ համացանցի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ սոցիալական ցանցերի առկայությունը միայն աջակցում է դրան, տալով քաղաքացիներին լայն հնարավորություններ ակտիվ ներգրավվելու մեր երկրների հասարակական կյանքումե,- ասաց Հովիկ Աբրահամյանը: ,Բազմակուսակցական եւ արդյունավետ խորհրդարանի առկայությունը ոչ միայն ժամանակակից քաղաքական կյանքի արտացոլումն է` այլ նաեւ հասարակության սոցիալական պահանջարկի պատասխանըե:
Շարունակելով խոսքը` ԱԺ նախագահը նշեց. ,Մենք մեծ նշանակություն ենք տալիս Հայաստանի ԱԺ-ում ժողովրդավարության մշակույթի զարգացմանը: Այսօր Հայաստանի Ազգային ժողովը իրենից ներկայացնում է օրենսդիր իշխանության ներկայացուցչական բազմակուսակցական մարմին: Խորհրդարանում արտացոլված է ոչ միայն քաղաքական դաշտի կառուցվածքը, այլեւ հասարակության տարբեր սոցիալական խմբերի քաղաքական շահերըե:
Նա նշեց, որ Ազգային ժողովում ստեղծվել է էթիկայի հարցերով հանձնաժողով, որի նախագահությունը հիմնված է ռոտացիայի սկզբունքի վրա: ԱԺ նախագահի խոսքով` խորհրդարանական ժողովրդավարության զարգացման նպատակով Հայաստանի ԱԺ-ում պարբերաբար անցկացվում են խորհրդարանական լսումներ այն օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնք ունեն մեծ հանրային հնչեղություն` հասարակական կազմակերպությունների ու արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ապահովում է քաղաքացիական հասարակության մասնակցությունը օրենսդրական ակտերի ընդունման գործընթացում: Նա կարեւորեց խորհրդարանի դերի ուժեղացումը, ինչը կարող է նպաստել նաեւ կուսակցական համակարգի հետագա զարգացմանը` որպես շահերի արտահայտման միջոց: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Հայաստանի խորհրդարանը լինելով քաղաքական քննարկումների բաց ամբիոն` դառնում է հասարակական համաձայնության ձեւավորման հարթակ, ինչն էլ իր հերթին հանդիսանում է կայունության եւ մեր ժողովրդի հետագա բարեկեցության գրավականը:
Համաժողովի ընթացքում եկույթ ունեցան Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Սերբիայի խորհրդարանի նախագահ Ն. Ստեֆանովիչը, Պետական դումայի խմբակցությունների ղեկավարները եւ ուրիշներ:
Համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորիի հետ: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ կառույցների հետ սերտ համագործակցությունը եւ կարեւորեց ԵԱՀԿ ԽՎ դերը միջխորհրդարանական երկխոսության զարգացման գործընթացում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը մեծապես կարեւորում է կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին: Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԵԱՀԿ անդամ երկրներում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ի կողմից անաչառ դիտորդական առաքելության իրականացումը եւ անհրաժեշտ համարեց համագործակցության շարունակականությունը ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների հետ:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը նույնպես բարձր գնահատեց ԵԱՀԿ ԽՎ եւ Հայաստանի Ազգային ժողովի փոխգործակցության մակարդակը եւ կարեւորեց համագործակցության հետագա զարգացումը: Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: Կողմերը ընդգծեցին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների արդյունքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: