ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի 335-Ա հրամանով 2012թ. երեկ դեկտեմբերի 10-ին Հրաչյա Հովակիմյանը ժամանակավորապես նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարության “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնում՝ մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային կարգով տնօրենի նշանակումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունից։
Նշանակումը կատարվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մաս, ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 30-ի N925 որոշմամբ հաստատված “Խոսրովի անտառ” պետական արգելոց ՊՈԱԿ-ի կանոնադրության 19-րդ կետով և Հրաչյա Հովակիմյանի անձնական դիմումի հիման վրա:
Հրաչյա Հովակիմյանը աշխատել է.
1992-1994թթ. Խոսրովի պետական արգելոցում որպես պահպանության գծով փոխտնօրեն
1994-2004թթ. ղեկավար պաշտոններ “Հայանտառ” պետական ձեռնարկությունում
2004թ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ
2006-2007թթ ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական
2007-ից զբաղվել է մասնավոր գործունեությամբ
Հրաչյա Հովակիմյանը 1983-1988թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում և ստացել տնտեսագետի
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: