
Իտալական «Ինտեր»-ը համաձայնեցրել է թիմի կիսապաշտպան Ջերդան Շաքիրի պայմանագիրն անգլիական «Սթոք Սիթի»-ի հետ, տեղեկացնում է GianlucaDiMarzio.com-ը:
Ըստ աղբյուրի` անգլիական ակումբը Շաքիրիի տրանսֆերի համար պետք է վճարի 17 մլն եվրո: Հաղորդվում է, որ այժմ անգլիական կողմը պետք է բանակցություններ վարի անձամբ Շաքիրիի գործակալի հետ: