Ինչ միջոցներով է Սեյրան Օհանյանը «Վահագնի թաղամասում» 350-400 հազար դոլար արժողությամբ առանձնատուն կառուցում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս առանձնատունը կառուցվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համար: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ Վահագնի թաղամասում կառուցվող այս դղյակի հողհատկացումը արել է Սեյրան Օհանյանի սանիկը՝ Վահագնի թաղամասի անվտանգության ծառայության ղեկավար, մեծահարուստ Վահագն Հովնանյանի փեսա Արթուր Ալեքսանյանը՝ Ամարասի Արթուրը: Իսկ թե ինչ միջոցներով է կառուցվում մոտավոր հաշվարկներով 350-400 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ այս առանձնատունը, պարզ չէ:

11659150_520277654786517_511799489_o

Տեղեկացնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը 2014 թվականի դրությամբ, ըստ պաշտոնական փաստաթղթերի, ունի 17 մլն դրամ, (եւս 9 մլն դրամի տարեկան եկամուտ եւ 5 մլն դրամ՝ աշխատավարձ): Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից պարզել, թե ինչ միջոցներով է նախարարի համար առանձնատուն կառուցվում, գուցե ոչ իր անունով, խոսնակը կտրականապես հերքեց լուրը՝ ասելով, թե նման բան չկա:

11663890_520277658119850_1804011509_o

Դե, իհարկե, ՊՆ Սեյրան Օհանյանի տունը Վահագնի թաղամասում այնպիսի համառությամբ են հսկում, կարծես այն իր էությամբ ռազմական գաղտնիք է: Անվտանգության աշխատակիցները պարզապես հետապնդում էին «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին, որպեսզի չհամարձակվեն լուսանկարել ամենապաշտպանված տներից մեկը: Դրա համար էլ վստահ հերքում են: Բայց մեզ, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի կադր որսալ»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս