Սերժ Սարգսյանի ծննդյան տարեդարձի զավեշտը. բոլորը քծնում էին, իսկ նախագահը չկար. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հունիսի 30-ին Սերժ Սարգսյանի ծնունդն էր: Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի ծննդյան օրը ՀՀԿ-ականները, նաեւ որոշ նախարարներ, ԱԺ նախագահը, ավանդույթի համաձայն, նշել են ռեստորանում: Այս անգամ՝ «Արքայաձորում», խմել են «նախագահ ջանի» կենացը, սիրո խոստովանություններ, մաղթանքներ շռայլել, ուշի ուշով հետեւել, թե ով ինչպես եւ ինչքան է սիրում նախագահին, մի խոսքով՝ քծնանքի բուռն մրցավազք: Սակայն զավեշտն այն է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել սրան, նա մտերիմների նեղ շրջանակով այլ տեղում է նշել իր 61-ամյակը:

«Արքայաձորում» չի եղել վարչապետը, ինչից հանրապետականները եզրակացրել են, որ նախագահի հետ է: Ամենայն հավանականությամբ, նախագահի հետ են եղել նաեւ Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ԼՂՀ նախկին եւ ներկայիս նախագահները»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս