«Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա». ոստիկանին հայհոյած ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանատվության չի՞ ենթարկվի. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ տեղեկություններ կային, որ ՀՀ ճանապարհային այն ոստիկանները, որոնց հայհոյել էր Աժ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը, պատրաստվում են Աժ էթիկայի հանձնաժողովին դիմում ներկայացնել ընդդեմ Դավթյանի: Այդ օրերին էթիկայի հանձնաժողովի նախագահ Արփինե Հովհաննիսյանը Ստրասբուրգում մասնակցում էր ԵԽԽՎ ամառային նստաշրջանին, և հանձնաժողովի անդամները դժվարանում էին որևէ տեղեկություն հայտնել դիմում ստացե՞լ են, թե ոչ:

Երեկ, սակայն, մեզ հետ զրույցում Ստրասբուրգից վերադարձած Արփինե Հովհաննիսյանը հայտնեց, որ որևէ դիմում ընդդեմ ԲՀԿ-ականի իր ղեկավարած հանձնաժողովը չի ստացել: Հիշեցնենք, Դավթյանն իր ավտոմեքենան կանգնեցրած ոստիկաններին ասել էր. «էս յեքա տռասի վրա էլ ավտո չկար հա՞ կանգնացնելու, դեպուտատին պետք ա կանգնացնես, ակտ գրես:

Բեսամթ տղա ես էլի դու դառել ըտենց, արա»,- և հայհոյանքներ ու վիրավորական արտահայտություններ արել նրանց հասցեին: Միջադեպի մասին տեսանյութը տարածվելուց հետո անգամ խոսակցություններ եղան, թե ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը իր մոտ է կանչել պատգամավորին ու ապտակել նրան, իսկ ոստիկանությունը հայտարարաթյուն տարածեց, թե չի կարող դատարան դիմել, քանի որ Քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածում նշվում է, որ անձի պատիվն ու արժանապատվությունը, գործարար կամ բարի համբավը ենթակա են պաշտպանության միայն այլ անձի կողմից հրապարակայնորեն արված վիրավորանք պարունակող արտահայտությունների դեպքում: Ենթադրվում է, որ ոստիկանությանը Վլադիմիր Գասպարյանի ապտակները, ինչը պաշտոնապես հերքում էր, բավարար է համարել և հարցը փակված է համարամ, քանի րր հիմա նաև ժամանակ չունի նման խնդիրներով զբաղվելու»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։




Լրահոս