
«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ-ն Գալուստ Սահակյանի գլխավորությամբ կգումարի արտահերթ նիստ, որի ժամանակ պետք է քննարկվի ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև ստորագրված ՀՀ-ին ՌԴ կողմից 200 մլն դոլարի արտոնյալ վարկ տրամադրելու մասին համաձայնագիրը, որով ՌԴ-ն արդիական զենք է մատակարարելու ՀՀ ԶՈւ-ին:
Ըստ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրի՝ այս գումարի շրջանակներում ՀՀ-ն կարող է ստանալ հայտնի «Իսկանդեր Մ» օպերատիվ տակտիկական հրթիռային համակարգեր, որը համարվում է ռուսական հրթիռաշինության լավագույն մշակումներից մեկը և ունի բավական բարձր տեխնիկական բնութագրեր»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում։