
Այսօր հայրենի կառավարության կողմից հրավիրված ԱԺ արտահերթ նիստին արտահերթ կարգով «բերման են ենթարկվում» նաեւ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները:
«Ժողովուրդը» տեղեկացավ, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երկու օր է՝ զանգահարում են ՀՀԿ-ական պատգամավորներին եւ պահանջում տարբեր երկրներում անցկացվող հանգիստը թողնել ու շտապ վերադառնալ Հայաստան՝ մասնակցելու կառավարության հրավիրած նիստին:
Պատգամավորները ստիպված են տուրք տալ «ճնշումներին», քանի որ գործադիրը մտադրություն ունի վարկային համաձայնագիր վավերացնել: