Հովիկ Աբրահամյանը նախարարներին առաջարկեց տնտեսական քննարկումներ կազմակերպել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ հունիսի 30-ին կայացած «Տնտեսական օրակարգ» համաժողովին, որի ժամանակ քննարկվել են ՀՀ տնտեսության առջև ծառացած մարտահրավերները և դրա լուծման քայլերը:

Վարչապետի խոսքով,  համաժողովին հնչել են, թե զգացմունքային ելույթներ, թե կոնկրետ առաջարկներ: Նա հավելեց, որ իրենք պատրաստ են լսել բոլոր ողջամիտ առաջարկները և դրանք կյանքի կչել, քանի որ Հայաստանը կարիք ունի բոլորի համատեղ աշխատանքի:

Հովիկ Աբրահամյանն առաջարկեց նման քննարկումներ հաճախ կազմակերպել, բայց արդեն ավելի նեղ ֆորմատով և մասնագիտական: Նա հանձնարարեց բոլոր նախարարներին նման քննարկումներ կազմակերպել, իսկ էկոնոմիկայի նախարարին էլ` օգնել:




Լրահոս