Կառավարությունը գումար տրամադրեց ՏԻՄ ընտրությունների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 13-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Դրանք կազմակերպելու համար այսօր կառավարոթյունը որոշում կայացրեց պահուստային ֆոնդից գումարներ տրամադրել գերատեսչություններին:

Նախագիծը կառավարության դատին ներկայացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Համաձայն «Հայաստանի Հանրապետության  բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղական համայնքի ղեկավարի, Շղարշիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, Արմավիրի մարզի Տանձուտ, Նոր Կեսարիա գյուղական համայնքների ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լճափ գյուղական համայնքների ղեկավարների,Գետիկ գյուղական համայնքի ավագանու անդամների, Կոտայքի մարզի Ֆանտան, Մրգաշեն, Զառ, Ողջաբերդ գյուղական համայնքների ավագանիների անդամների,  Լոռու մարզի Անտառամուտ, Եղեգնուտ գյուղական համայնքների ղեկավարների, Չկալով գյուղական համայնքի ավագանու անդամների, Շիրակի մարզի Մարալիկ քաղաքային համայնքի ղեկավարի, Լեռնագյուղ, Ողջի գյուղական համայնքների ավագանիների անդամների, Սյունիքի մարզի Արևիս գյուղական համայնքի ղեկավարի  և ավագանու անդամների, Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղկան համայնքի ղեկավարի, Տավուշի մարզի Իջևան քաղաքային համայնքի ղեկավարի, Խաշթառակ, Սարիգյուղ գյուղական համայնքների ավագանիների անդամների 2015 թվականի սեպտեմբերի 13-ի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2015 թվականի ինն ամսում հատկացնել.

1)Հայաստանի Հանրապետության Կենտրոնական ընտրական  հանձնաժողովին՝ 64,721.2 հազ.դրամ:

2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը՝  2,080.3 հազ. դրամ:




Լրահոս