
Հուլիսի 2-ին, ժամը 01.29-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով Երևանի Ռուբինյանց 27 հասցեի մոտակայքում գտնվող կամրջից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ոստիկանության աշխատակիցների հետ բանակցությունների արդյունքում կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1964թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցների հսկողությամբ հոսպիտալացվել է Հերացու անվան թիվ 1 հիվանդանոցային համալիր (Կ.Մ.-ի մարմնին առկա էին վնասվածքներ):