Ռուսաստանում ՀՆԱ-ն 2015թ կկրճատվի 3.5%-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Bloomberg գործակալության փորձագետները կարծում են, որ 2015 թ արդյունքներով Ռուսաստանը տնտեսության կրճատման տեմպերով կբաղեցնի երկրորդ հորիզոնականը:

Գործակալության մասնագետներն կանխատեսում են, որ տարեվերջին ՌԴ ՀՆԱ-ն անկում ապրող նավթի գների ու Արևմուտքի պատժամիջոցների պատճառով կկրճատվի 3.5 %-ով: Ցուցակում առաջին հորիզոնականն է զբաղեցնում Ուկրաինան՝ ՀՆԱ-ի 4% կրճատումով:

Երկու երկրներն էլ ՀՆԱ-ի կրճատման կանխատեսումներով զգալիորեն առաջ են երրորդ հորիզոնականում գտնվող Բրազիլիայից: Bloomberg-ն կանխատեսում է, որ Բարզիլիայի տնտեսությունը կկրճատվի մոտ 1.6%-ով:

Չորրորդ հորիզոնականում է Արգենտինան, որի ՀՆԱ-ն, ըստ կանխատեսումների, կկրճատվի 1.5%-ով:




Լրահոս