ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտորը պաշտոնանկ կարվի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երեւանի տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում պետական ավարտական քննություններն անցել էին առանց հանձնաժողովների նախագահների մասնակցության: Իսկ երբ աղմուկ է բարձրացել, բացակայած նախագահները հետին թվով ստորագրել էին «վեդոմոստները»:

Մեր տեղեկություններով՝ հրապարակումից հետո ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ուսումնասիրություններ է իրականացրել, որից հետո ռեկտոր Դավոյանին հայտարարվել է նկատողություն: Մեր աղբյուրները պնդում են, որ գործը հասել է նույնիսկ նրան, որ նախարարությունում քննարկում են Դավոյանին պաշտոնանկ անելու հարցը, պարզ չէ` պատճառը մեր արձանագրած խախտո՞ւմն է, թե՞ այլ խախտումներ էլ են հայտնաբերվել:




Լրահոս