Սպառազինության համար ստացած վարկի՞ց է փոխհատուցվելու հոսանքի թանկացումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում «ՀՀ կառավարության և ՌԴկառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագրի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար ևոն Զուրաբյանը հարց ուղեց ՊՆախարարի տեղակալին, թե հնարավո՞ր է այս վարկից գումար տրամադրվի հոսանքի սակագնի փոխհատուցման համար:

«Որևիցե ցենտ լումա չի կարող ուղղվել այն նպատակի համար, որը նշեցիք: Սա միայն օգտագործվելու է սպառազինության համար: Համոզված եղեք, որ այդպես է լինելու»,- պատասխանեց զեկուցողը: Իսկ Լևոն Զուրաբյանն էլ հակադարձեց. «Մենք չենք կարող համոզված լինել, քանի որ չենք վստահում այս իշխանություններին»:




Լրահոս