Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը հուլիսի 1-ին կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն Ադրբեջանի կառավարության անունից իր բողոքն ու դժգոհությունն է հայտնել Մեծ Բրիտանիա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցի կապակցությամբ:
Բակո Սահակյանը 2015 թ հուլիսի 8-ին մասնակցելու է «Chatham House՝ միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի» կազմակերպած միջոցառմանը: