ԱԺ-ում շարունակվում է արտահերթ կարգով քննարկվել «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագիրը: Քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց՝ Ռուսաստանը այդ նույն զենքով զինում է Ադրբեջանին և «հիմա մեզ ստիպում է պարտք վերցնել և իրենից այդ զենքը գնել»:
«Դա արդյո՞ք ռազմավարական դաշնակցի քաղաքականություն է: Դուք գնացել եք, հիմա վարկ եք բերել, որը խրախուսելի չէ: Դուք գնացել եք, այնտեղ ձեզ ստորացրել են և հիմա դուք եկել այստեղ մեզ եք հրամցնում: Դուք ուզում եք ասել՝ պաշտպանությունից ելնելո՞վ եք վարկը վերցնոմ: Սա հերթական ստորացուցիչ քայլն է: Սրանով միայն ավելացվում է մեր արտաքին պարտքը»,- հարցադրում արեց պատգամավորը:
Իսկ Պնախարարի տեղակալն էլ պատասխանեց. «Տիկին Փոստանջյան, Դուք նախ մեզ վիրավորում եք, հետո ակնկալում եք պատասխան: Դուք եթե խորությամբ ուսումնասիրեիք ավտանգության և պաշտպանության ոլորտը` նման հարցադրումներ չէիք անի: Դուք հիմա փորձ եք անում ամեն ինչ բերել քաղաքական դաշտ, իսկ Սահմանադրության մեջ հոդված կա, որը սահմանում է՝ Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն»: