
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած Կառավարության նոր ձեւավորվելուց հետո լրագրողները արձանագրել էին, որ նորանշանակ նախարարները պատրաստակամ պատասխանում են լրագրողների հարցերին:
Սակայն վերջին շրջանում, երբ հաճախակիացել են Կառավարության ձախողման մասին խոսակցությունները, նախարարները սկսել են հնարավորինս խուսափել լրագրողների հետ շփումներից:
Ասենք, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հարցերին նույնիսկ «այո» կամ «ոչ» պատասխանելուց է խուսափում եւ հարցերին ի պատասխան՝ ինչ-որ «ծկոցներ» է միայն արտաբերում: