Ստեղծվում է իրավիճակ, որտեղ ֆինանսական բեռը կրկին Հայաստանի քաղաքացու վրա է դրվում. Նիկոլ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը, որում քննարկվում է «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ստորագրված ՀՀ կառավարությանը պետական վարկ տրամադրելու» մասին համաձայնագիրը: Համաձայնագրի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերջինս իր ելությում ասաց.

«Այստեղ կա մի հանգամանք, որ մեզ թույլ չի տալիս այս վարկային համաձայնագիրը քննարկել ներքին իրադարձություններից դուրս: Խոսքը Սերժ Սարգսյանի հայտարարության մասին է, որում նա ասել էր, որ մինչ ՀԷՑ-ում աուդիտի ավարտը Կառավարությունն իր վրա կվերցնի ֆինանսական բեռը և գումար կգտնի անվտանգության ոլորտից: Ըստ էության, այնպիսի տպավորություն է, որ ՀՀ կառավարությունը անվտանգության համար հատկացվող գումարները վերցնում և փոխհատուցում է հոսանքի թանկացումը, որից հետո առաջանում է անվտանգության ճեղք: Եվ այդ ճեքը փակելու համար մենք վերցնում ենք վարկ՝ ավելացնելով ՀՀ արտաքին պարտքը»:

Պատգամավորի խոսքով՝ առաջ քաշած վարկածը «խելքին և իրականությանը մոտ է»:

«Ըստ էության, էլի ստացվում է, որ ՀԷՑ-ում ստեղծված թալանի մթնոլորտի պատճառով առաջացած ֆինանսական բեռը ուղղակի կամ անուղղակի կրկին դրվում է ՀՀ քաղաքացու վրա: Իմ վերաբերմունքը այս վարկային համաձայնագրի մասին, պարզ կլինի այս հարցեր-պատասխաններից հետո, հակառակ դեպքում ես քվեարկությանը չեմ մասնակցի»:




Լրահոս