Գնդապետին նկատողություն հայտարարեցին զոհված զինծառայողների ծնողներին վիրավորելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ՊՆ քննչական ծառայության գնդապետին նկատողություն է հայտարարվել:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ Նոյեմբերի 1-ին իրենց որդիների գործով կատարված /կատարվող/ նախաքննության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով մի խումբ զոհված զինծառայողների մայրեր այցելել էին Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, որտեղ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննչական բաժնի պետ, քննչական ծառայության պետի տեղակալ գնդապետ Յուրի Բադալյանը նրանց հասցեին վիրավորական արտահայտություններ է հնչեցրել եւ ֆիզիկական ուժ գործադրել: Վերջինս պատասխանատվության ենթարկելու խնդրով նոյեմբեր ամսին զոհված զինծառայողների մայրերը դիմել էին Մարդու իրավունքների պաշտպանին:
Պաշտպանը կատարված միջադեպի կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նպատակով դիմել էր Պաշտպանության նախարարին:
Երեկ, ի պատասխան գրությանը, Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ անցկացվել է ծառայողական քննություն, ինչի արդյունքում գնդապետ Յուրի Բադալյանին հայտարարվել է նկատողություն:




Լրահոս