2013-ի ապրիլի 1-ի, հուլիսի 8-ի, օգոստոսի 19-ի և սեպտեմբերի 16-ի աշխատանքային երկուշաբթի օրերը կտեղափոխվեն համապատասխանաբար 2013 թ. ապրիլի 13-ը, հուլիսի 13-ը, օգոստոսի 24-ը և սեպտեմբերի 28-ը` շաբաթ օրերը:
Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկվել է ՀՀ կառավարության դեկտեմբերի 13-ի նիստի օրակարգ: Նախագիծի ընդունումը նպատակ ունի հնարավորություն ընձեռել մեր քաղաքացիներին` ազգային տաղավար տոների և դրանց հաջորդող հիշատակի օրերին այցելելու իրենց ննջեցյալների գերեզմանները: