«Գազպրոմը» Հայաստանն ընկալում է որպես 19-րդ դարի Աֆրիկա, որտեղ կարելի է շահագործել մարդկանց. Մաքսիմ Շևչենկո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս լրագրող ու հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն snob.ru-ում գրում է.

«Հայաստանի էլցանցերը պատկանում են ռուսական ընկերությանը: Բավական փոքր երկրում ժամանակակից ատոմակայան ու էլեկտրակայանների տարբեր տեսակներ կան: Սակայն էլէներգիան խլել են ժողովրդից ու վաճառվում է արտերկրում՝ Վրաստանում, Իրանում, Թուրքիայում: Երկրում չկա ոչ մի ժամանակակից ձեռնարկություն, որը կսպառեր մեծ քանակությամբ էներգիա: Սակայն հանկարծ էլէներգիայի պակաս է զգացվում: Հայ ժողովուրդը՝ հասարակ մարդիկ, որոնց բախտը չի բերել լինել հարուստ կամ նախկին «կագեբեշնիկ», տառապում են խոշոր կորպորացիաների ձեռքում:

Հայկական իրադարձությունները սոցիալական բողոք էր ընդդեմ ռուսական ծագմամբ իշխող տնտեսական օլիգարխիայի: Հայերը հրաշալի կերպով մարտնչող ժողովուրդ են, այդ իսկ պատճառով էլ նրանք դուրս են եկել փողոց առանց Արևմուտքի կողմից որևէ «օգնության»` չնայած ոմանք պնդում են, որ առանց ԱՄՆ մասնակցության հնարավոր չէր:

Հայ քաղաքական գործիչները հիմար չեն, այդ պատճառով էլ ընդառաջեցին ժողովրդին: Քանի որ չնայած հայերը կլանների են բաժանված, սակայն նրանք, միևնույնն է, ընտանիք են:

Ռուսական կորպորացիաներն ընկալում են հետսովետական տարածքը որպես 19-րդ դարի Աֆրիկա. տարածք, որտեղ նորմալ է համարվում մարդկային աշխատանքի շահագործումը: Ռուսաստանում ևս խոշոր կորպորացիաները չեն մտածում բնակչության մասին ու շահագրգռված չեն դրա զարգացման հարցում:

Հայաստանում ռուսական հիպերկորպորացիան ճնշում է գործադրել ժողովրդի բարձր գիտակցության վրա, և հայ ժողովուրդը դաս տվեց ՌԴ քաղաքացիներին, թե ինչպես է պետք պաշտպանել իրենց իրավունքներն ու երկխոսություն վարել լկտիացած կորպորատիվ հրեշների դեմ»:




Լրահոս